211652_close_icon
views-count754 դիտում article-date 10:15 26-09-2014

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Սեպտեմբերի 25-26-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Փարպի գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվել է 3000 քմ, Ապարանի ջրամբարի մոտակայքում՝ կղզու մոտ՝ 5 հա, Արարատի մարզի Գեղանիստ գյուղում` ուսուցիչների շենքի մոտակայքում՝ 100 քմ խոտածածկ տարածք: Երևանի Բուսաբանական այգում այրվել է 1000 քմ խոտածածկ տարածք: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: ՀՀ ԱԻՆ մամլո ծառայություն

Նմանատիպ նյութեր