1041 դիտում
09:47 26-09-2014
Ջուրը ձևավորվել է Արեգակից ավելի վաղ. գիտնականներ
Ամերիկացի ու բրիտանացի գիտնականների նոր հետազոտությունը ցույց է տվել, որ ջուրն Արեգակնային համակարգում ձևավորվել է ավելի վաղ, քան` բուն համակարգը: Այդ աշխատանքի արդյունքները հրապարակվել են Science պարբերականում: Աստղագետները կարծում են, որ ջուրը սառույցի տեսքով գոյություն է ունեցել ձևավորվող Արեգնակային համակարգի սահմաններում` նախքան մոլորակների ու աստղերի առաջանալը:
Գիտնականները նման եզրահանգման են եկել համակարգչային մոդելավորման արդյունքում: Մասնագետները դրանով հետևել են ջրածնի կայուն իզոտոպի (դեուտերիում) քիմիական էվոլյուցիային, որի միջուկում գտնվել են մեկական նեյտրոն ու պրոտոն: Գիտնականների ստեղծած մոդելները վկայել են, որ Արեգակի քիմիական էվոլյուցիան չի կարող բացատրել մեծ քանակությամբ դեուտերիումի առաջացումը:
Գիտնականների հետազոտությունը հնարավորություն է տալիս նորովի նայել մոլորակային համակարգի էվոլյուցիային: Աստղագետների խոսքերով` նախորդ մոդելները ենթադրում էին, որ ջուրը գլխավորապես կազմավորվում է նման համակարգերի զարգացման ժամանակ:
Նմանատիպ նյութեր
2012 դիտում
16:06 14-06-2014
Վաղ տարիքում ծխելը «կլանում է» ուղեղի որոշ հատվածը. գիտնականներ
Այս բաժնից
1072 դիտում
22:00 07-01-2025
Թուրքիայում մեկնարկել են ռազմածովային զորավարժությունները
4000 դիտում
21:00 07-01-2025
Ցուկերբերգը հայտարարել է Facebook-ի և Instagram-ի մեծ փոփոխությունների մասին
1105 դիտում
19:50 07-01-2025
Իրաքում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին