932 դիտում
16:43 25-09-2014
ԱԻՆ-ում ամփոփվել են համագործակցության արդյունքները
Սեպտեմբերի 25-ին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանն ընդունել է Շվեյցարիայի զարգացման ու համագործակցության գործակալության (SDC) ներկայացուցիչներին` Մարդասիրական օգնության միության ղեկավար Մ. Ռամմինգին, ծրագրի համակարգող Ա. Բիլանգին և ազգային համակարգող Ս. Հովհաննիսյանին: Ներկա էին նաև ԱԻ նախարարի խորհրդական Վ. Խաչատրյանը, ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Ն. Գրիգորյանը, ՓԾ բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետ, փ/ծ գնդապետ Հ. Եմիշյանը, փրկարար ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ Պ. Գյոզալյանը, ՃԿՊԱ փրկարարական ֆակուլտետի դեկան, փ/ծ գնդապետ Գ. Հովակիմյանը:
Հանդիպման ընթացքում ամփոփվեցին սեպտեմբերի 23-24-ը Երևանում տեղի ունեցած աշխատաժողովի արդյունքները: Կողմերը գոհունակությամբ արձանագրեցին, որ աշխատաժողովը բավական օգտակար էր` համագործակցության արդյունքները ամփոփելու և նոր անելիքները նախանշելու տեսանկյունից:
ՓԾ տնօրենը կարևորեց շվեյցարական գործակալության աջակցությունն ԱԻՆ Փրկարար ծառայությանը, որի շրջանակներում իրականացվում է հրշեջ-փրկարարների վերապատրաստում և տրամադրվում են տեխնիկական միջոցներ: Առկա է համագործակցության հարուստ փորձ, որը հիմք ընդունելով պետք է շարժվել առաջ: Արդեն մշակված է հետագա համատեղ գործողությունների պլան, որը նախատեսված է մեկնարկել 2015 թվականի ապրիլին: Պլանավորվում է իրականացնել համատեղ վարժանքներ, որոնց անցկացման ժամկետը կհստակեցվի հետագա քննարկումների ժամանակ:
Կարևորվեց նաև փրկարար ծառայության մարզային կառույցների ընդգրկումը համատեղ վարժանքների և գործողությունների մեջ, որը հնարավորություն կտա ավելի կատարելագործել մարզային հրշեջ-փրկարարական խմբերի մասնագիտական որակները:
Նմանատիպ նյութեր
1470 դիտում
23:18 06-09-2021
ԱԻՆ-ում ամփոփվել են օգոստոս ամսվա գործունեության արդյունքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1219 դիտում
15:52 09-01-2025
Արմավիրում ձերբակալվել են ապօրինի թմրանյութ պահող տղամարդիկ (տեսանյութ)
763 դիտում
15:31 09-01-2025
ՏԿԵ նախարարը չի բացառել մարզերում տրանսպորտի գնի բարձրացումը