3292 դիտում
13:56 25-09-2014
Կառավարության անդամները «դուխ» չեն անում ներքև իջնել ու մեր հարցերին պատասխանել. ցուցարարներ. տեսանյութ. newsbook.am
Այս պահին Կառավարության շենքի դիմաց շարունակում են իրենց բողոքի ձայնն բարձրացնել փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները: Նշենք, որ նրանք պահանջում են կասեցնել հոկտեմբերի 1-ից շրջանառության մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» ՀՀ փոփոխված օրենքը:
Ինչպես տեղից հայտնում է [url=http://newsbook.am/?p=39731&l=am]NewsBook[/url]-ի լրագրողն, այս պահին ակցիայի մասնակիցերն իրենց բողոքին ձայնն է բարձրացրել «ամո՛թ Կառավարությանը», «թալանչիներ» կոչերով:
Ակցիայի մասնակիցներից մեկը լրագրողների հետ զրույցում ասել է, որ այս երկրում ո ՛չ իշխանություն կա, ո ՛չ ընդդիմություն:
«Ո՞ւր են Արթուր Բաղդասարյանները և մյուսները, որվքեր ամեն օր խոսում են ժողովրդի կողքին լինելու մասին, սակայն այսօր չեն եկել, իրենց կողքին չեն կանգնել ու չեն աջակցում»,- նշել է նա:
Կառավարության նիստի մեկնարկին մնացել է րոպեներ, սակայն ոչ մեկ Կառավարության շենքից դուրս չի եկել և պատասխան չի տվել ակցիայի մասնակիցներին:
Ակցիայի մասնակիցներից մեկն ընդգծել է, որ Կառավարությունում ոչ մեկ չկա, որ իջնի ու իրենց հարցերին պատասխան տա:
«Նրանք «դուխ» չեն անում անում մեզ հետ հանդիպել ու մեր հարցերի պատասխանները տալ»,- նշել է նա:
Տեղեկացնենք, որ ակցիան շարունակվում է, և նրանք հրաժարվում են հեռանալ:
Հիշեցնենք, որ առևտրականներին մտահոգում է հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» ՀՀ փոփոխված օրենքը: Ըստ այդ օրենքի` փոքր և միջին բիզնեսով զբաղվող ձեռնարակատերերը պետք է մատակարարներից, այսինքն` խոշոր բիզնեսից, պահանջեն հաշիվ-ապրանքագրեր, որոնք հաճախ խուսափում են դրանք տրամադրել: Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով:
Ամբողջությամբ՝ [url=http://newsbook.am/?p=39731&l=am]այստեղ[/url]:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
25238 դիտում
17:03 02-04-2017
9/57 ընտրատեղամասում քարեր են նետել NewsBook-ի թղթակցի վրա. NewsBook
8189 դիտում
10:46 13-09-2017
ԱԺ քառօրյա. կառավարության անդամները կպատասխանեն պատգամավորների հարցերին. ՈՒՂԻՂ
Այս բաժնից
1201 դիտում
15:52 09-01-2025
Արմավիրում ձերբակալվել են ապօրինի թմրանյութ պահող տղամարդիկ (տեսանյութ)
748 դիտում
15:31 09-01-2025
ՏԿԵ նախարարը չի բացառել մարզերում տրանսպորտի գնի բարձրացումը