ՌԴ-ում սկսվել են «Բաշնեֆթ»-ի հետ կապված քրեական գործի հարուցման օրինականության ստուգումները
Ինչպես հաղորդում է INTERFAX-ը, Ռուսաստանի գլխավոր դատախազությունն արդեն սկսել է «Բաշնեֆթ» ընկերության բաժնետոմսերի վաճառքի հետ կապված քրեական գործի հարուցման օրինականության ստուգումները:
Այս մասին հայտնել է գործով անցնող՝ «Բաշնեֆթ»-ի նախկին ղեկավար Ուրալ Ռախիմովի պաշտպան Իլնուր Սալիմյանովը: Նա մասնավորապես նշել է.
«Մենք պաշտոնապես բողոք ենք ներկայացրել: Դրանից հետո դատախազությունն սկսել է իր ստուգումները»:
Փաստաբանը նաև պարզաբանել է, որ ստուգումները կազմակերպվում են ավտոմատ եղանակով՝ բողոքի ստացումից հետո:
«Չգիտեմ, երբ հայտնի կլինեն արդյունքները: Կարծում եմ՝ հոկտեմբերին», – նշել է փաստաբանը: