211652_close_icon
views-count3660 դիտում article-date 20:01 24-09-2014

Ինչպե՞ս կարող է Հայաստանը պատասխանել ահաբեկիչների անմարդկային քայլին. Վահե Ղազարյան

«Սուր անկյուն» հաղորդաշարի հեղինակ և վարող Վահե Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել․ «Սփյուռքում՝ հատկապես պատերազմական գոտիներում հայերին և հայկական ժառանգությունը պաշտպանելու հարցը բաց է: Հայոց նվիրական սրբավայր Դեյր էր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը հանցագործություն էր մարդկության դեմ: Այս գործողությամբ ի ցույց է դրվել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության արհամարհանքը Միջին Արևելքի քրիստոնեական մշակութային ժառանգության նկատմամբ: Այդպիսով «Իսլամական պետությունը» խախտել է միջազգային իրավունքները և դարձել համաշխարհային սպառնալիք: Իհարկե կարելի է սևեռվել միայն այն փաստի վրա, որ Հայոց ցեղասպանության նահատակների մասունքներն ամփոփող եկեղեցու ավերումը անարգանք է հայ ժողովրդի և նրա սուրբ նահատակների հիշատակի հանդեպ: Սակայն մարդկության դեմ գործած հանցագործության ծանրությունը դրանից չի փոխվում: Ներկայում միջազգային հանրությունը պայքարում է այդ նորագույն չարիքի դեմ: Իսկ Հայաստանը քաղաքակիրթ աշխարհի մաս է, միջազգային իրավունքի և համաշխարհային գործընթացների սուբյեկտ: Նրա համար կարևոր են թե ազգային, թե համամարդկային արժեքները: Ուստի նա կարող է միանալ «Իսլամական պետության» դիրքերին հարվածող միացյալ ուժերին և այդկերպ պատասխանել ահաբեկիչների անմարդկային, հակաքրիստոնեական և հակահայկական գործողություններին: Իսկ երբ միացյալ ուժերով չեզոքացվի նորագույն սպառնալիքը և պատերազմը վերջանա, հնարավոր է վերականգնել Սրբոց Նահատակաց եկեղեցին և վերականգնել նահատակների հանգստությունը»:

Նմանատիպ նյութեր