211652_close_icon
views-count9377 դիտում article-date 18:28 10-08-2014

Կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու․ Վահե Ղազարյան

«Արմենիա» հեռուսատաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարի հեղինակ Վահե Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել․ «Սամբո- самооборона без оружия /ինքնապաշտպանություն առանց զենքի/… Երկու երկրների նախագահներին այս մարզաձևի մրցումը դիտելու Պուտինի հրավերը գուցե զենքից հրաժարվելու կոչ էր /չնայած հենց Ռուսաստանը ոչ վաղ անցյալում զինեց ասկյարներին/, գուցե ակնարկ էր, թե Ռուսաստանն է որոշում ով կրակի, ով ոչ՝ կարևոր չէ: Միևնույն է, Հեյդար օղլին այսօր վերջնականապես համոզվելու է, որ արոտավայրերի և նախրի կեսը չկորցնելու համար անհրաժեշտ է հրաժարվել ռոմանտիզմից ու արկածախնդրությունից, որ երազախաբությամբ երեխա չեն ունենում և որ պետք չէ հարցականի տակ դնել Բրիտիշ Պետրոլեումի հետ ամուսնական հարաբերությունները: ԿԵՑՑԵ ԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ՈՐ ՎԱՂՆ Է ԳԱԼՈՒ!!!»։

Նմանատիպ նյութեր