Սիրիան ու Իրաքն ահաբեկչության դեմ պայքարում համագործակցելու են միմյանց հետ
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ողջունել է ահաբեկչության դեմ պայքարում միջազգային հանրության գործադրած ջանքերը:
Դամասկոսում Իրաքի ազգային անվտանգության քարտուղար Ֆալիհ Ֆեյադիի հետ հանդիպման ժամանակ Ասադը նկատել է, որ երկու երկրները տարիներ շարունակ պայքարում են ահաբեկչության դեմ: Դրա հետ մեկտեղ նա նկատել է, որ ահաբեկչության դեմ պայքարում անհնար է հաջողության հասնել միայն ռազմական գործողություններով:
Ասադը կարևորել է ահաբեկչական կազմակերպություններին ամեն տիպի աջակցությունից զրկելը, այդ թվում նաև միջազգային որոշումների կայացմամբ: Հանդիպման ժամանակ կողմերը պայմանավորվել են, որ Սիրիան ու Իրաքն ահաբեկչության դեմ պայքարում համագործակցելու են միմյանց հետ: