Գերմանական Քոբլենց քաղաքի բնակչությունը 500 կգ-անոց ռումբի պատճառով տարհանվում է
Գերմանիայի Քոբլենց քաղաքի իշխանությունները սկսել են քաղաքից շուրջ 4,000 բնակչի տարհանումը: Ինչպես փոխանցում է Ria Novosti-ն, հղում անելով գերմանական Rhein-Zeitung թերթին, տարհանումը կապված է Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած և հայտնաբերված կես տոննա կշռով ռումբի վնասազերծման հետ:
Տեղի ոստիկանության տվյալներով՝ ամերիկյան օդային ռումբը հայտնաբերվել է երեկ քաղաքի փողոցներից մեկում կատարվող շինարարական աշխատանքների ժամանակ: Շրջանում դադարեցվել է տրանսպորտային երթևեկությունը: Մասնագետները հույս ունեն մինչև երեկոյան ժամը 9-ը ավարտել ռումբի վնասազերծումը, որից հետոտ այդ շրջանի բնակիչները կկարողանան վերադառնալ իրենց տները:
Նշենք, որ Գերմանիայում տարեկան Համաշխարհային պատերազմից մնացած շուրջ 5,5 հազար ռումբ է վնասազերծվում: