Արտակարգ դրություն՝ Մեծ Բրիտանիայում․ ջրհեղեղի հետևանքով բնակչությունը տարհանվում է
Տարեսկզբից Մեծ Բրիտանիայի հարավարևմտյան մասում ուժեղ ջրհեղեղների հետևանքով ավելի քան 1000 բնակիչ է տարհանվել։ Այս մասին հայտնել է թագավորական արտակարգ իրավիճակների ծառայութունը։
Երկրի հարավարևմտյան շրջաններ են ժամանել վաարչապետ Դեվիդ Քեմերոնը և ԶՈՒ նախարար Ֆիլիպ Համոնդը։
Բրիտանացի օդերևութաբանները փաստել են, որ այս տարվա հունվար ամիսը 1910 թվականից սկսած ամենախոնավն է։ Տարեսկզբի տեղատարափ անձրևներից առաջացած ջրհեղեղի հետևաքով ավելի քան 8000 տուն ջրի տակ է անցել։