ԱՄՆ-ն ու նրա գործընկեր երկրներն ավիահարվածներ են հասցրել Սիրիայում գտնվող «Իսլամական պետություն» խմբավորման թիրախներին
Lenta.ru-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ն ու նրա գործընկեր երկրներն ավիահարվածներ են հասցրել Սիրիայում գտնվող «Իսլամական պետություն» արմատական խմբավորման թիրախներին:
Այս մասին հայտնել է Պենտագոնը: Ընդգծվում է, որ դրանով իսկ զինյալների դեմ պայքարում բացվել է նոր՝ ավելի բարդ, ճակատ:
Պենտագոնի մամլո քարտուղար, դերծովակալ Ջոն Կիրբին հաստատել է, որ ամերիկյան օդուժը Սիրիայում հարվածել է «Իսլամական պետության» դիրքերին՝ դրանում ներգրավելով կործանիչներ, ռմբակոծիչներ ու Tomahawk հրթիռներ: