211652_close_icon

ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին նվիրված տոնակատարություն Լոնդոնում

views-count1223 դիտում article-date 19:07 23-09-2014
Սեպտեմբերի 20-ին Լոնդոնի Սբ. Եղիշե եկեղեցում տեղի ունեցավ հանդիսավոր երեկո՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձին: Միջոցառումը կազմակերպել էր Բրիտանահայ համայնքային խորհուրդը՝ ՀՀ դեսպանության հովանու հերքո: Ելույթ ունեցան Բրիտանահայ համայնքային խորհրդի ատենապետ Արա Փալամուդյանը եւ ՀՀ դեսպանության խորհրդական Արա Մարգարյանը, ով ընթերցեց դեսպան Արմեն Սարգսյանի ողջյունի խոսքը՝ ուղղված հանդիսության մասնակիցներին: Այնուհետեւ կայացավ համերգ, որին հրավիրված էր հայտնի երգչուհի Ալլա Լեւոնյանը: Ելույթ ունեցավ նաեւ համայնքային «Աղթամար» պարի համույթը: Երեկոյին մասնակցում էին հայ համայնքի ներկայացուցիչներ, համայնքային կազմակերպությունների ղեկավարներ եւ այլ հյուրեր:

Նմանատիպ նյութեր