«Ծիծաղը կփրկի աշխարհը». ապրիլմեկյան տոնակատարություն՝ սահմանամերձ համայնքներում. լուսանկարներ, տեսանյութ
                        Երգիծանքի և հումորի օրվան նվիրված «Մեկից մեկ» տոնահանդեսը, որը կազմակերպել էր ապրիլմեկյան տոնակատարությունների նախաձեռնող խումբը, քաղաքային բեմերից տեղափոխվել էր սահմանամերձ գոտի: 
Երեկ՝ ապրիլի 1-ին, «Ծիծաղը կփրկի աշխարհը» խորագրի շրջանակներում Տավուշի մարզի հեռավոր համայնքների մեր հայրենակիցներին ուրախություն ու ժպիտ պարգևեցին երգիծանքի և էստրադայի վարպետները, ծաղրածուները, տիկնիկային թատրոնի արտիստները, մնջախաղացներն ու պարային խմբերը: 
Խումբը կազմակերպել էր «Ծիծաղաշարժ լուսանկարների» ցուցահանդես: Փոքրիկ հանդիսատեսի համար «Միմոս» մարիոնետների թատրոնը ներկայացրեց «Պույ-պույ մկնիկը» տիկնիկային բեմադրությունը, իսկ Բերդի N զորամասում տոնական համերգին մասնակցեցին նաև զինվորները: Երեկոյան Բերդի քաղաքային մշակույթի տանը տեղի ունեցավ երգիծական եզրափակիչ երեկո:
Նշենք, որ ապրիլմեկյան նախագիծն անցկացվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի օժանդակությամբ:
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            


