211652_close_icon
views-count1565 դիտում article-date 16:29 23-09-2014

Հանդիպում «Իրան-Հայաստան բարեկամության միություն» ՀԿ գործադիր տնօրեն Մոհամմադռեզա Դամավանդիին և նրան ուղեկցող անձանց հետ

Սեպտեմբերի 23-ին Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հանդիպեց «Իրան-Հայաստան բարեկամության միություն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Մոհամմադռեզա Դամավանդիին եւ նրան ուղեկցող անձանց: Գործադիր տնօրենը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, մանրամասներ ներկայացրեց հասարակական կազմակերպության գործունեության, նպատակների եւ ծրագրերի վերաբերյալ: Նշվեց, որ կազմակերպությունը հիմնադրվել է յոթ տարի առաջ, նրա հիմնական նպատակն է սերտացնել եւ զարգացնել երկու բարեկամ ժողովուրդների միջեւ առկա քաղաքական, մշակութային եւ տնտեսական կապերը: Նախատեսվում է ընդլայնել փոխայցերը, ինչը կնպաստի երկու ժողովուրդների առավել փոխճանաչմանը: «Հայաստան-Իրան բարեկամական խմբի» ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ողջունելով եւ երկկողմ նպաստավոր գնահատելով հասարակական կազմակերպության նպատակները, նշեց, որ թեեւ հայ-իրանական բարեկամությունը գալիս է դարերի խորքից, Իրանում էլ կա մեծաթիվ հայ համայնք, այնուամենայնիվ շփումներն ու տարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու եւ ընդլայնելու անհրաժեշտություն կա: Հեռանկարային համարելով հասարակական կազմակերպության նպատակները, Վահրամ Բաղդասարյանը պատրաստակամություն հայտնեց աջակցել «Իրան-Հայաստան բարեկամության միության» ծրագրերի իրականացմանը:

Նմանատիպ նյութեր