ԱՄՆ-ի խնդրանքով Ճապոնիան համաձայնել է տեղափոխել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը
                        ԱՄՆ-ի խնդրանքով Ճապոնիայի վարչապետ Սինդզո Աբեն համաձայնել է տեղափոխել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը:
Հաղորդվում է, որ Պուտինը պետք է Ճապոնիա գնար այս աշնանը, սակայն Վաշինգտոնը խնդրել է հետ վերցնել հրավերը՝ կապված Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակի նկատմամբ Մոսկվայի վերաբերմունքի հետ:
Նշվում է, որ Ճապոնիայի վարչապետը պլանավորում է Պուտինի հետ բանակցությունները տեղափոխել Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովին, որը տեղի է ունենալու նոյեմբերին՝ Պեկինում:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

