ԵՄ-ը սեպտեմբերի 30-ին կարող է սկսել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների վերանայումը
                        Коммерсантъ-ի հաղորդմամբ՝ ԵՄ-ը սեպտեմբերի 30-ին կարող է սկսել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների վերանայումը: Այս մասին թերթին հայտնել են ԵՄ-ի կառույցներում նրա աղբյուրները: 
Համապատասխան որոշումն ընդունվելու է Բրյուսելում ԵՄ-ի երկրների մշտական ներկայացուցիչների մակարդակով: Մինչ այդ ԵՄ-ի անդամ երկրների արտգործնախարարները պետք է զեկույց ներկայացնեն Ուկրաինայում հակամարտության կարգավորման համաձայնագրի կատարման մասին: 
Զեկույցին ծանոթանալուց հետո մշտական ներկայացուցիչները պետք է որոշեն, թե ինչպես վարվեն Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների պարագայում:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

