Ադրբեջանում ԻԼԻՊ-ի 26 անդամ է ձերբակալվել
                        Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարությունը հայտնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 26 անդամների ձերբակալման մասին, տեղեկացնում է haqqin.az պորտալը:
Տեղեկությունների համաձայն՝ ձերբակալվածները մեղադրվում են տարբեր զինված խմբավորումներ ստեղծելու,այդ խմբավորումների անօրինական գործողություններին մասնակցելու, նրանց զենք-զինամթերք, ռազմական տեխնիկա, սպառազինություններ մատակարարելու, ինչպես նաև  անչափահասներին այդ խմբավորումներում ընդգրկելու գործողություններին մասնակցելու մեջ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

