Էրդողանը կտրականապես հերքում է ԻԼԻՊ-ից նավթ գնելու մասին լուրերը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառել, որ «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության առաջնորդներին կարող է քաղաքական ապաստան տրվել Թուրքիայում:
Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը, Էրդողանն ընդգծել է, որ եթե Թուրքիայի իշխանությունները նման խնդրանք ստանան, ապա կարող են «Մուսուլման եղբվայրների» առաջնորդների խնդրանքը բավարարել:
«Հարկավոր է պարզել, թե արդյոք խնդիրներ կան: Եթե ոչ, ապա նրանք կարող են հյուրընկալվել Թուրքիայում այնպես, ինչպես մնացած օտարերկրացիները»,-ասել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահն անդրադարձել է նաև «Իսլամական պետության» կողմից նավթ գնելու լուրերին՝ ասելով, որ նման բան գոյություն չունի:
«Դա սուտ է: Մենքն չենք բացառում, որ ինչ-որ մեկն անօրինական ճանապարհով ԻԼԻՊ-ից նավթ է գնում, սակայն մեր պետությունը նրանց հետ ոչ մի առումով չի համագործակցում»,-ասել է Էրդողանը: