Վրաց Ուղղափառ եկեղեցին դատապարտել է Թբիլիսիի հայկական եկեղեցու վրա հարձակումը
Վրաց Ուղղափառ եկեղեցին և Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը դատապարտում են Թբիլիսիի հայկական եկեղեցու վրա 50-հոգանոց խմբի հարձակումն ու հոգևորականներին ծեծի ենթարկելը: Վրաց Ուղղափառ Սուրբ եկեղեցու պատրիարքարանում կայացած հանդիպմանը կողմերը քննարկել են հուլիսի 19-ին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու մոտ տեղի ունեցած միջադեպը և անթույլատրելի համարել Վրաստանում ազգամիջյան կամ կրոնական խտրականության դրսևորումները:
Անդրադառնալով միջադեպին` Վիրահայոց թեմի առաջնորդն ընդգծել է, որ եկեղեցու մոտ տեղի ունեցածում, թեև կան կենցաղային և խուլիգանական դրսևորումներ, բայց, ցավոք, կա է նաև ազգային անհանդուրժողականության արտահայտություն, ինչն անթույլատրելի է: Վրացական ու հայկական կողմերը հույս են հայտնել, որ իրավապահ մարմինները կգտնեն կազմակերպիչներին և մեղավորներին:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/31563]Armnewstv.am[/url]