Էջմիածնում 40-ամյա տղամարդը առանց տեսանելի պատճառի դանկահարել է ընկերոջը
40-ամյա Սամվել Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Էջմիածին քաղաքի Չարենցի փողոցի թիվ 16-րդ շենքի 1-ին բնակարանում առանց տեսանելի պատճառների, ոգելից խմիչք օգտագործած վիճակում անհիմն վիճաբանել է իր ընկեր Վարդան Խուդոյանի հետ, որի ընթացքում սեփական անձի «առավելությունն» ընդգծելու մոլուցքից մղված, խուլիգանական դրդումներով իր մոտ եղած դանակով դիտավորությամբ հարվածել է Վարդան Խուդոյանին: Դրանով նրա առողջությանը պատճառել ծանր վնաս, կյանքին վտանգ սպառնացող:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քր.օրի 112հ. 2-րդ մասի 9-րդ կետով: Գործը վարույթ է ընդունվել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասությնա դատարանում: Առաջիկայում կնշանկվի դատական քննության օրը:
Այս մասին [b][color=#EF2929]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից: