65120 դիտում
19:00 17-06-2017
Արտակարգ դեպք Աբովյան քաղաքում. ուսուցչուհին պնդում է, որ առանց պատճառի՝ փորձել են խեղդել իրեն
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննիչ Հակոբյանի կողմից հետաքննություն է սկսվել հունիսի 15-ին Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի բնակչուհու ծեծի ենթարկելու փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 09։20-ի սահմաններում ուսուցչուհին հայտնել է, որ տան մուտքի դուռը փակելու ժամանակ 69-ամյա հարևանը՝ առանց պատճառի հարձակվել է իր վրա, բռնի ուժով տարել իր բնակարան, գցել հատակին՝ փորձելով խեղդել և ձեռքերով հարվածներ է հասցրել իր գլխի շրջանին։
Ուսուցչուհին հայտնել է նաև, որ այդ ամենի հետևանքով իրեն պատճառվել է ֆիզիկական ցավ և ստացել է մարմնական վնասվածքներ։
Հետաքննիչի կողմից տրվել է դատաբժշկի ուղեգիր։
Ոստիկանության Կոտայքի բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ Գ. Բաբայանին հայտնաբերելու ուղղությամբ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
3379 դիտում
16:24 13-01-2016
30-ամյա Արգամն առանց պատճառի դանակահարել է իրեն մոտեցող համագյուղացուն
Այս բաժնից
2158 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)