211652_close_icon
views-count1190 դիտում article-date 21:06 22-09-2014

ԵՄ տարածք մտնելը միայն մատնահետքով

2015-ի երկրորդ կեսից Եվրոպական միության տարածք մտնելու համար շենգեն վիզաների կարիք ունեցող քաղաքացիները կհանձնեն նաև իրենց մատնահետքերը: Նոր կարգին անցնելը անհանգստացրել է Ռուսաստանի զբոսաշրջային կազմակերպությունների միությանը: Այն պաշտոնապես դիմել է Եվրոպական միությանը խնդրանքով` հստակեցնել վիզաներ ստանալու համար սպասվող բոլոր փոփոխությունները: Պատասխան նամակում մասնավորեցվել է, որ Եվրոպական միությունն անցնում է համընդհանուր վիզային ռեժիմի: Վիզա ստանալու համար պահանջվում է հանձնել նաև մատնահետքեր: Մատնահետքեր պետք է հանձնել 5 տարին մեկ անգամ: Ընդհանուր համակարգում կպահպանվեն ինչպես մատնահետքերի, այնպես էլ մնացած անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջ տեղեկատվությունը: Համակարգը աստիճանաբար ներդրվելու է բոլոր այն երկրներում, որոնց քաղաքացիները Եվրոպական միության տարածք մուտք գործելու համար շենգեն վիզայի կարիք ունեն: Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/34039]Armnewstv.am[/url]

Նմանատիպ նյութեր