Պուտինն ու Ալիևը կհանդիպեն Աստրախանում
                        Սեպտեմբերի 29-ին Աստրախանում տեղի է ունենալու Կասպյան 4-րդ գագաթաժողովը, որի շրջանակներում կհանդիպեն Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Այս մասին նշված է Կրեմլի պաշտոնական հայտարարության մեջ: 
Բացի Ալիևից, ՌԴ նախագահը ծրագրել է հանդիպել Իրանի, Ղազախստանի և Թուրքմենստանի նախագահների հետ: Քննարկվելու են «Կասպյան հնգյակի» անդամ երկրների միջև համագործակցությանն առնչվող կարևորագույն հարցեր:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

