Աֆղանստանի նորընտիր նախագահը խոստացել է կանանց նշանակել երկրի մի շարք բարձրագույն պաշտոններում
Աֆղանստանի նորընտիր նախագահ Աշրաֆ Գանի Ահմադզայն այսօր խոստացել է կանանց նշանակել երկրի մի շարք բարձրագույն պաշտոններում և մասնավորապես նրանց ընդգրկել Գերագույն դատարանի կազմում: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Նա ընդգծել է, որ կանայք պետք է լավ ներկայացված լինեն կառավարությունում, կրթական ու տնտեսական ոլորտներում: Քաղաքական գործիչն ընդգծել է, որ երկրի գլխավոր խնդիրն աղքատությունն է, անգրագիտությունն ու անվտանգության բացակայությունը և ոչ թե սոցիալական արդարությունը: