1198 դիտում
14:00 22-09-2014
ԵՊԲՀԸ-ի շուրջ 100 ուսանողներ Սեպտեմբերի 21-ը նշեցին բարձունքներ հաղթահարելով. ֆոտոշարք
Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) ուսանողական խորհրդարանը ՀՀ Անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ը, նշեց Արագածի գագաթը հաղթահարելով։
Արշավին մասնակցում էր շուրջ 100 ուսանող։ ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի ղեկավար Կարեն Ակոպյանը նշում է, որ խորհրդանշական այս օրը պատահական չեն ընտրել՝ նման միջոցառում նախաձեռնելու համար։ «Յուրաքանչյուր ուսանող, հասնելով Արագածի բարձունքին, հաղթահարում է դժվարություններ՝ միևնույն ժամանակ հասկանալով անկախության գինը։
Անկախություն ձեռք բերելու համար պետք է առաջ շարժվել, ուղղություն ձեռք բերել դեպի բարձունքները։ Այսպիսի միջոցառումների նպատակն է երիտասարդների շրջանում սեր և հարգանք ներարկել պետական տոների հանդեպ, որպեսզի յուրաքանչյուր հայ երիտասարդ գիտակցի, որ հաղթանակներն իրականում դժվարին ուղով են ձեռք բերվում»,- ասում է Կարեն Ակոպյանը։
Նա նաև տեղեկացնում է, որ արշավին մասնակցում էին ուսանողներ ոչ միայն պետական բժշկական համալսարանից, այլև տարբեր բուհերից՝ Հայաստանի պետական մանկավարժական համալսարան, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ և այլն։
Նշենք, որ սեպտեմբերքսանմեկյան արշավը ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանը կազմակերպել էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
4892 դիտում
22:56 06-07-2017
ԵՊԼՀ շրջանավարտները, հաղթահարելով կրթական երկրորդ փուլը, անցնում են ավելի կարևորին
6197 դիտում
16:30 16-01-2020
Հղին՝ ծանր փորով, փոսերը հաղթահարելով ի վիճակի՞ է այդքան կիլոմետր հաղթահարել. Թագուհի Թովմասյան. «Փաստինֆո»
Այս բաժնից
487 դիտում
19:09 08-01-2025
Ո՞րն է գործող իշխանությունների վերաբերմունքն իրենց ասած իրական Հայաստանի նկատմամբ․ «ՀայաՔվե»
1285 դիտում
19:00 08-01-2025
Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը
775 դիտում
18:30 08-01-2025
Հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում կտեղադրվի երկրորդ վալիդատոր