211652_close_icon
views-count1246 դիտում article-date 14:58 22-09-2014

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (սեպտեմբերի 19-ից 22-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 19-ից 22-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 39 դեպքից բացահայտվել է 32-ը, խարդախության 18 դեպքից՝ 16-ը: Յուրացման՝ 3, ապօրինի ծառահատման՝ 2, ավազակային հարձակման և շորթման 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 11 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության՝ 2, գողության 8 և մարմնական վնասվածք հասցնելու 5 դեպք: Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 28 պատահար, ինչի հետևանքով 48 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր