ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը ողջունել է Աֆղանստանում նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները
ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ՝ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ողջունել է Աֆղանստանում նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները, համաձայն որոնց հաղթել է Աշրաֆ Գանի Ահմադզայը:
Նա միաժամանակ զգուշացրել է երկրին՝ իր առջև կանգնած լուրջ մարտահրավերների մասին:
«Նոր կառավարությունը կբախվի լուրջ մարտահրավերների»,- ասել է Պան Գի Մունը և կոչ արել ստեղծել ազգային միասնության կառավարություն:
Պան Գի Մունի խոսքերով՝ կառավարության ստեղծումը երկրի համար ճանապարհ է բացում դեպի ավելի կայուն և բարգավաճ ապագա: