Աֆղանստանում նախագահական ընտրությունների նախնական արդյունքները կհրապարակվեն հուլիսի 7-ին
                        Աֆղանստանում հունիսի 14-ին կայացած նախագահական ընտրությունների նախնական արդյունքները կհայտարարվեն հնարավոր խախտումների վերաբերյալ լրացուցիչ հետաքննության անցկացումից հետո: 
Երկրի Անկախ ընտրական հանձնաժողովի ղեկավար Ահմադ Յուսեֆ Նուրիստանիի խոսքով` նման որոշումը թելադրված է ընտրությունների առավելագույն թափանցիկությունն ու օրինականությունը ապահովելու ձգտմամբ և որևէ առնչություն չունի արտաքին ճնշման հետ: 
Նուրիստանին նշել է, որ այս իրավիճակում նախնական արդյունքների հրապարակումը կարող է կայանալ հուլիսի 7-ին: 
 
[url=http://http://itar-tass.com/mezhdunarodnaya-panorama/1294047]ITAR-TASS[/url]
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

