«Շահ-Դենիզ-2» նախագծի շնորհիվ Վրաստանում կներդրվի 2 միլիարդ դոլար
NewsGeorgia-ի հաղորդմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին երեկ Բաքվում մասնակցել է «Հարավային գազային միջանցքի» հիմնարկեքի արարողությանը՝ նվիրված դարի պայմանագրի 20-ամյակին: Այս մասին հայտնել է Վրաստանի վարչապետի մամլո ծառայությունը:
Գարիբաշվիլին հայտարարել է, որ մեկնարկել է «Շահ-Դենիզ-2» անվանմամբ 21-րդ դարի նախագիծը, որը գնահատվում է 45 միլիարդ դոլար: Գարիբաշվիլին ընդգծել է, որ նախագծի շնորհիվ Վրաստանում կներդրվի 2 միլիարդ դոլար, ինչը հազարավոր աշխատատեղեր կստեղծի երկրում:
Գարիբաշվիլու խոսքերով՝ «Շահ-Դենիզ-2» նախագծին Վրաստանի մասնակցությունը այն բանի ևս մեկ ապացույցն է, որ Վրաստանը կայուն տարանցիկ երկիր է:
«Հարավային գազային միջանցք» կապահովի Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը՝ ադրբեջանական գազը հասցնելով Եվրոպա: