Լավրովը ԱՄՆ-ին կոչ է արել հարգել Սիրիան
Gazeta.ru-ի հաղորդմամբ՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հեռախոսազրույցի ժամանակ ընդգծել է Սիրիայում Իսլամական պետությանը հակազդելու հարցում միջազգային հանրության համակարգված գործողությունների կարևորությունը:
Այս մասին հաղորդել է ՌԴ ԱԳՆ-ի մամլո ծառայությունը: Հեռախոսազրույցի նախաձեռնողը եղել է ամերիկյան կողմը: Դրա ժամանակ քննարկվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը հակազդելու ուղիները:
Լավրովը կոչ է արել զերծ մնալ սիրիական համատեսքստում փաստերը խեղաթյուրելուց և երկակի ստանդարտներ կիրառելուց: