Ճապոնիայի արտգործնախարարը ԱՄՆ-ում կքննարկի ՌԴ-ի հանդեպ դիրքորոշումը
Ճապոնիայի արտգործնախարար Ֆումիո Կիսիդան մեկնել է Նյու Յորք՝ ՄԱԿ ԳԱ-ին մասնակցելու համար: Կիսիդան Նյու Յրքում քննարկելու է ՌԴ-ի հանդեպ Ճապոնիայի դիրքորոշման հարցը: Այս մասին հայտնում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով Ճապոնիայի ԱԳՆ-ում իր աղբյուրը:
ԱՄՆ-ում Կիսիդան նաև երկկողմ հանդիպում է ունենալու այդ երկրի պետքարտւղար Ջոն Քերիի հետ:
Սրանից առաջ հաղորդվել էր, որ Ճապոնիան որոշել է հետաձգել սեպտեմբերի 19-ին ՌԴ-ի դեմ պլանավորած նոր պատժամիջոցների սահմանումը: