Տասը տարի անց ՌԴ-ն կունենա կատարելապես այլ տնտեսություն. Մեդվեդև
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը վստահություն է հայտնել, որ տասը տարի անց ՌԴ-ն կունենա կատարելապես այլ տնտեսություն: Այս մասին նա հայտարարել է Ռոսիա-24 հեռուստաալիքի եթերում:
Մեդվեդևն ընդգծել է, որ տասը տարի անց իրենք կունենան արդիականացված տնտեսություն՝ անգամ ներկայումս առկա սահմանափակումների պայմաններում:
Մեդվեդևի խոսքերով՝ ՌԴ-ն շահագրգռված է ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացմամբ, բացի այդ ՌԴ-ն մտադիր է մեծացնել ապրանքաշրջանառությունը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ: