Կոտայքի մարզում վթարի է ենթարկվել «Յուքոմ» ՍՊԸ֊ի պաշտոնյան․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 20֊ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19․20֊ի սահմաններում Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Հովհաննիսյան թաղամասի բնակիչ 43֊ամյա Արսեն Ավագյանը իր վարած Mitsubishi մակնիշի 700 CՍ 17 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 18․6 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հսկայական քարերին և գլխիվայր շրջվել։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2֊րդ սպայական գումարտակի 3֊րդ վաշտի 1֊ին դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Ա․ Ավագյանը աշխատում է Յուքոմ ՍՊԸ֊ում՝ որպես տրանսպորտի բաժնի պետի տեղակալ։
Նախնական տվյալներով Mitsubishi մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 2.900.000 դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր: Ընդ որում, տվյալ մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 60.000 դրամ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի