Օրինախախտ վարորդը Mercedes-ով բախվում է Մոսկվայի քաղաքապետի ավտոմեքենային. տեսանյութ
                        Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի ավտոմեքենան Կուտուզովի պողոտայում ավտովթարի է ենթարկվել:
 Օրինախախտ վարորդի Mercedes մակնիշի ավտոմեքենան բախվել է մեծ արագությամբ ընթացող  քաղաքապետի ավտոշարասյանը: 
Այս ամենը արձանագրել են տեսախցիկները: Վթարի հետևանքով վնասվել է քաղաքապետի ավտոմեքենան, շարասյան ամենագնացը և ևս 3 մեքենա:
Սոբյանինը չի տուժել:
Ներկայացնում ենք տեսանյութը:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


