211652_close_icon
views-count1265 դիտում article-date 10:44 20-09-2014

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Սեպտեմբերի 19-20-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանի Մարշալ Բաբաջանյան փողոցում` 150 քմ, Բաշինջաղյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 16 շենքի մոտակայքում ՝ 30 քմ, Արագածոտնի մարզի Փարպի գյուղի գերեզմանատան մոտակայքում ՝ 20 քմ, Արմավիրի մարզի Հայթաղ գյուղում ՝ 20 քմ խոտածածկ տարածք: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: ՀՀ ԱԻՆ մամլո ծառայություն

Նմանատիպ նյութեր