Հեղեղվել է Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլան
                        Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայի մեծ մասը ջրատակ է. հազարավոր բնակիչներ տարհանվում են տուժած շրջաններից:
Հեղեղումների պատճառը արևադարձային անձրևներն են: Քաղաքում փակ են դպրոցները և կառավարական հաստատությունները:
 Երկրում շուրջ 50 հազար մարդ ապաստան է գտել հատուկ տարհանման կետերում:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

