211652_close_icon
views-count2643 դիտում article-date 11:52 20-09-2014

Ո՞վ է «Նաիրիտ»-ի իրական սեփականատերը. տեսանյութ

Այսպես շարունակելն անհնար է: Հենց այս կտրուկ նախադասությամբ էլ Էներգետիկայի նախարարը սկսեց «Նաիրիտ»-ի մասին անհանգստությունների ու խնդիրների քննարկումը: Հայաստանի բյուջեի մոտ տասը տոկոսի չափով պարտքը ե՞րբ է «Նաիրիտ»-ը կուտակել ու ինչպե՞ս: Հռետորական հարց չէ: Պատգամավոր Հովհաննես Մարգարյանի` «Նաիրիտ»-ի նոր տնօրենին ուղղված հարցին պատասխանում է նախարար Զախարյանը: Հաջորդ հարցի պատասխանը նույնպես ակնկալվում է գործարանի տնօրենից: Ո՞վ է իրական սեփականատերը եւ ինչո՞ւ նա այստեղ չէ: Ոչ ոտնձգություն կա, ոչ էլ խախտում: Խոսափողի մոտ նորից Երվանդ Զախարյանն է: «Նաիրիտ» գործարանի սեփականատիրոջ հարցն անհանգստացնում է նաեւ պատգամավոր Արծվիկ Մինասյանին: Պատգամավորը վստահ է` սեփականատերը հենց Հայաստանի Հանրապետությունն է: Առաջարկներ գրեթե չկան: Ներդրումային ծրագրեր այս ամիսներին նախարարը նույնպես չի հանդիպել, հիմնականում հիմնավորումներ են, որ «Նաիրիտ»-ը պետք է աշխատի: Սպասում էին «Ռոսնեվտ»-ի առաջարկին, բայց դեռ լուր չկա: Առաջարկ, սակայն, ունի Հայրենական ապրանք արտադրողների միությունը: Ռուսաստանին հիմա կաուչուկ շատ է հարկավոր: ԲՀԿ պատգամավորին էլ զարմացնում է, թե ինչու չկա ամենակարեւոր կողմերից մեկը` Էկոնոմիկայի նախարարությունը: Եւ ինչո՞ւ «Նաիրիտ»-ը չունի հստակ պատասխաններ, թե ինչ ծավալի ներդրումներ են պետք, հատկապես որ մի քանի միջազգային ընկերություններ արդեն կատարել են ուսումնասիրություններ: Հարցերն ուղղված են «Նաիրիտ»-ի տնօրենին, բայց Ռուբեն Սաղաթելյանը ներկայացրեց միայն հանրագիտարանային ճշմարտություններ` գործարանը զբաղեցնում է 160 հեկտար տարածք: Աշխարհում կաուչուկ արտադրող հինգ գլխավոր երկրներ կան, մեկն էլ Հայաստանն է: Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/33904]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր