Սանկտ Պետերբուրգում ուղղաթիռ է ընկել․ զոհվել է 1 մարդ
Սանկտ Պետերբուրգում ուղղաթիռ է կործանվել։ ՕՄՕՆ֊ի աշխատակիցները Ֆինական ծոցում ընկած ուղղաթիռից դուրս են բերել 1 մարդու մարմին։ Այս մասին հայտնում է «Фонтанка.ру»֊ն՝ հղում անելով ՆԳՆ տրանսպորտի վարչությանը։
Ուղղաթիռում 2 մարդ է եղել, նրանցից մեկին հաջողվել է փրկվել։
Նախնական տվյալներով, ուղղաթիռը փորձելով խուսափել զբոսանավի հետ բախումից, կտրուկ փոխել է ուղղաթիռի ընթացքը և ընկել։