ԵԿՄ վարչության հերթական ստուգայցը Հրազդանում էր․ տեսանյութ
ԵԿՄ վարչության նախագահի ծրագրից բխող այցելությունները մարզային խորհուրդներ եւ տարածքային բաժանմունքներ շարունակվում են: [b][color=#EF2929]SHAMSHYAN.com[/color][/b]-ը շարունակում է ներկայացնել ԵԿՄ ստուգայցները եւ նկատում, որ ամենուր հանդիպումներն անցնում են ոգեւորության մթնոլորտում: Այդպես էր նաեւ Հրազդանում: Այստեղ նույնպես միջոցառումն սկսվեց երկրապահավարի` զոհված ազատամարտիկների հուշարձանին ծաղկադրման արարողությամբ:
Բուն միջոցառման ժամանակ ԵԿՄ վարչության փոխնախագահ Խաչիկ Մկրտչյանը ներկայացրեց այս այցելությունների կարեւորությունը, Երկրապահի ղեկավարի անունից մեկնաբանեց, թե տեղերում ինչ նոր հեռանկարներ են բացել ԵԿՄ-ի` Արտակարգ իրավիճակների նախարարության հետ ստորագրած հուշագիրն ու Կրթության եւ գիտության նախարարության եւ Պաշտպանության նախարարության հետ ստորագրված եռակողմ հուշագիրը: Ներկայացվեց, որ Զորավարի եւ Ամենայն հայոց կաթողիկոսի փոխհամաձայնությամբ ստեղծված ակտիվ համագործակցությունը Մայր եկեղեցու հետ առաջիկայում եւս փաստաթղթային տեսք կստանա:
Երկրապահի գործունեության ոլորտներն իսկապես էլ շատացել են, եւ դրանով պայմանավորված` ընդլայնվում են տարածքային, մարզային խորհուրդները, դրանցում ընդգրկվում են գործընկեր հաստատությունների ներկայացուցիչներ: Բոլորն են ընդունում, որ Երկրապահն այսօր պետական կարեւորության, պետական նշանակության աշխատանք է կատարում: Եվ պատահական չէ, որ երկրապահական բոլոր միջոցառումներին մասնակցում եւ խոսք են ասում մարզպետներն ու համայնքապետերը:
Միջոցառման ժամանակ սրտաբուխ խոսքեր ասացին նաեւ տարբեր սերունդի երկրապահներ` պատերազմի մասնակիցներ, զոհվածների հարազատներ, երիտասարդ եւ պատանի երկրապահներ:
Հանդիսավոր նիստի ավարտին տեղի ունեցավ պարգեւների հանձնում, ինչպես նաեւ` ԵԿՄ նորագիրներին անդամության վկայականների հանձնում: Այս տարածքից վերջին մեկ ամսվա ընթացքում Երկրապահն ունեցել է հազարից ավելի նոր անդամ: