211652_close_icon
views-count882 դիտում article-date 16:40 19-09-2014

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (սեպտեմբերի 18-ից 19-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 18-ից 19-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 2 դեպք, բացահայտվել է 1-ը: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 15 դեպքից բացահայտվել է 13-ը, խարդախության 5 դեպքից՝ 3-ը: Յուրացման՝ 2, կողոպուտի 1 և խուլիգանության 4 դեպքերը բացահայտվել են: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության փորձի և մարմնական վնասվածք հասցնելու 1-ական դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 17-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր