Շոտլանդիայի բնակիչները քվեարկել են Մեծ Բրիտանիայից անջատվելու դեմ
Շոտլանդիայի բնակիչները քվեարկել են Մեծ Բրիտանիայից անջատվելու դեմ: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Ըստ հանրաքվեի արդյունքների՝ երկրի անկախության օգտին է արտահայտվել քվեարկածների 50 տոկոսից էլ պակասը:
Հաղորդվում է, որ Շոտլանդիայի ինքնիշխանության օգտին քվեարկել է 44.58 տոկոսը, իսկ դեմ` 55.42 տոկոսը: