426 մլն դոլարի ներդրում` Ամուլսարում ոսկու արդյունահանման գործում
Lydian International ընկերությունը նախատեսում է 2015-2016 թվականներին կատարել 426 մլն դոլարի ներդրում Ամուլսարում ոսկու արդյունահանման գործում: «ԱրմԻնֆո» գործակալության հետ հարցազրույցում «Գեոթիմ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ալոյանը նշել է, որ նախատեսվում է ամեն տարի միջին հաշվով ստանալ 200 հազար ունցիա ոսկի: Մեկ ունցիա ոսկու ստացման նվազագույն ծախսերը կազմում են 642 դոլար: Հանքավայրի շահագործման ժամկետը 10 տարի 4 ամիս է: Lydian International ընկերությունը հանքարդյունահանման թույլտվության հայտ է ներկայացրել այս տարվա հուլիսի վերջին, որը Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը սկսել է քննարկումները օգոստոսին: Երկրորդ լսումները հնարավոր է տեղի ունենան հոկտեմբերին` անկախ փորձագետների կարծիքներից և հասարակայնության դիտողություններից հետո:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/33847]Armnewstv.am[/url]