Ռուսաստանում ոսկու արդյունահանման ծավալներն ավելացել են
Ըստ Thomson Reuters GFMS-ի հետազոտությունների՝ Ռուսաստանում ոսկու արդյունահանման ծավալները 2014թ-ի ընթացքում 9%-ով ավելացել են՝ դառնալով 272 տոննա, ինչի արդյունքում աշխարում Ռուսաստանը ոսկու արդյունահանման ծավալներով արդեն 2-րդ տեղն է զբաղեցնում:
2013 թ-ին Ռուսաստանը զբաղեցրել է 3-րդ տեղը՝ 248.8 տոննա ցուցանիշով:
Ի դեպ՝ 2014թ-ի արդյունքներով ցուցակում 1-ին տեղը զբաղեցնում է Չինաստանը, ուր տարվա կտրվածքով ոսկու արդյունահանման ծավալները ավելացել են 6%-ով և կազմել են 465.7 տոննա:
3-րդ տեղը զբաղեցրել է Ավստրալիան՝ 269.7 տոննայով: