941 դիտում
17:01 18-09-2014
Վերացվում են գործարար միջավայրի զարգացումը խոչընդոտող պատճառները
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նիստում ընդունված որոշումներից երկուսը միտված են տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացմանը, գործարար միջավայրի և շուկայական տնտեսության զարգացումը խոչընդոտող դրույթների վերացմանը: Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության «Առևտրի իրականացման վայրի (տոնավաճառ, շուկա և այլն) կազմակերպիչների կողմից առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեություն իրականացնողների վերաբերյալ հարկային մարմիններ տեղեկատվություն ներկայացնելու մասին» որոշումը: Գործընթացի կրճատման արդյունքում կնվազեն տնտեսվարողների ծախսերը:
ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» պետական հիմնարկն ուսումնասիրել է նաև թանկարժեք մետաղ զտարկողների և թանկարժեք մետաղ հարգորոշողների և հարգադրոշմողների որակավորման բարձրացման հարցը: Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում, որով սահմանվել է որակավորման քննությունների ավելի թափանցիկ ընթացակարգ:
Գործադիրը նոր խմբագրությամբ է շարադրել Ռազմական ոստիկանության կառուցվածքն ու անձնական թվաքանակը հաստատելու իր նախկին որոշման առաջին հավելվածը` այն համապատասխանեցնելով ոլորտը կարգավորող օրենքների պահանջներին:
Փոփոխություններ և լրացումներ կատարելով իր նախկին որոշումներից մեկում, կառավարությունը հստակեցրել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի գիտական խորհրդի լիազորությունները, ընդլայնել կրթահամալիրի կանոնադրական նպատակները, սահմանել, որ կրթահամալիրին ամրացված գույքի օգտագործման արդյունքում ստացած եկամտի 20 տոկոսն ուղղվելու է կրթահամալիրի հաշվին:
Կառավարության որոշմամբ Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանին թույլատրվել է 2014-2015 ուստարվանից միջնակարգ կրթության երրորդ աստիճանի 11-12-րդ դասարաններում երեք տարի ժամկետով իրականացնել «Միջազգային բակալավրիատի դիպլոմ» անգլերեն ծրագիրը:
Նմանատիպ նյութեր
1712 դիտում
16:52 05-06-2020
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատարը շնորհավորական ուղերձ է հղել Շրջակա միջավայրի միջազգային օրվա առիթով
1086 դիտում
20:47 03-09-2014
Վարչապետի մոտ քննարկվել են գործարար միջավայրի բարելավմանն ուղղված քայլերը
1271 դիտում
19:17 25-09-2014
«Փոփոխությունները միտված են երկրում գործարար միջավայրի բարելավմանը»․ Վախթանգ Միրումյան
Այս բաժնից
1180 դիտում
14:45 08-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա
436 դիտում
13:11 08-01-2025
Առաջիկայում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը