851 դիտում
15:50 18-09-2014
Վարչապետն ընդունել է Քուվեյթի խորհրդարանական պատվիրակությանը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Քուվեյթի խորհրդարանական պատվիրակությանը՝ հայ-քուվեյթյան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Ֆեյսալ Ֆահդ ալ-Շայիի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին կառավարությունում՝ վարչապետը կարևորել է հայ-քուվեյթյան հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը: Ընդգծելով երկու երկրների միջև առկա ջերմ կապերը՝ Հովիկ Աբրահամյանը նշել է. «Հայաստանի կառավարությունը շահագրգռված է երկկողմ առևտրատնտեսական կապերի ընդլայնման և տարբեր ներդրումային ծրագրերի իրականացման գործում: Այդ նպատակով՝ պատրաստ ենք քուվեյթյան կապիտալի համար ստեղծել բարենպաստ ներդրումային պայմաններ»:
Ֆեյսալ Ֆահդ ալ-Շային Հովիկ Աբրահամյանին է փոխանցել իր երկրի վարչապետի ջերմ ողջույններն ու Քուվեյթ այցելելու պաշտոնական հրավերը: Հայ-քուվեյթյան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարի խոսքով՝ երկկողմ փոխայցելությունները նոր թափ կհաղորդեն հայ-քուվեյթյան համագործակցության հետագա ընդլայնմանը: Ֆեյսալ Ֆահդ ալ-Շային ընդգծել է առևտրատնտեսական կապերի զարգացման գործում իր երկրի շահագրգռվածությունը և այդ առումով կարևորել Հայաստանի և Քուվեյթի առևտրաարդյունաբերական պալատների միջև համագործակցության սերտացումը, բիզնես ֆորումների կազմակերպումը:
Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ առկա է համագործակցության մեծ ներուժ գյուղատնտեսության, արդյունաբերության, զբոսաշրջության և այլ բնագավառներում: Երկուստեք կարևորվել է ուղիղ ավիաչվերթների կազմակերպումը:
Ֆեյսալ Ֆահդ ալ-Շային նշել է նաև, որ Քուվեյթը պատրաստ է իր աջակցությունը ցուցաբերել Նոր Հալեպ թաղամասի կառուցման աշխատանքներին:
Նմանատիպ նյութեր
2252 դիտում
22:41 17-08-2015
Քուվեյթի իրավապահ մարմինների կողմից հետախուզվողը Երևան-Աբու Դաբի-Քուվեյթ չվերթով տեղափոխվեց Քուվեյթի պետություն
Այս բաժնից
1180 դիտում
14:45 08-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա
436 դիտում
13:11 08-01-2025
Առաջիկայում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը