Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինայում հրադադարի ռեժիմը պահպանվում է։ Այս մասին հայտնում է RIA Novosti֊ն։
«Ըստ մեր և մյուս երկրների գործընկերների գնահատականների, հրադադարը պահպանվում է, իսկ միջադեպերը, որոնք դեռ տեղի են ունենում, պետք է չլինեն»,֊ նշել է Լավրովը։
Բացի այդ, նա ընդգծել է, որ մի շարք պատահարներ տեղի են ունեցել ուկրաինացի ուժայինների հրահրմամբ։