1686 դիտում
23:56 17-09-2014
«Ասորեստանից մինչև Իբերիա. մայրցամաքների քառուղիներով դասական դարաշրջանի արշալույսին» միջազգային ցուցահանդեսը՝ Մետրոպոլիտեն թանգարանում
2014 թվականի սեպտեմբերի 15-ին Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացվել է «Ասորեստանից մինչև Իբերիա. մայրցամաքների քառուղիներով դասական դարաշրջանի արշալույսին» միջազգային ցուցահանդեսը, որին մասնակցում է Հայաստանի պատմության թանգարանը:
Այս ցուցահանդեսը մի մեծ նախագծի շարունակություն է, որի երկու փուլերը կայացել են 2003 թ. «Առաջին քաղաքների արվեստը. Ք.ա. III հազարամյակը Միջերկրական ծովից մինչև Հնդկաստան» և 2008 թ. «Բաբելոնից անդին. արվեստը, առևտուրը և դիվանագիտությունը Ք. ա. II հազարամյակում» խորագրերով: Հայաստանի պատմության թանգարանը մասնակցել 2008 թվականին կայացած ցուցահանդեսին՝ բրոնզեդարյան մշակույթի եզակի նմուշով:
Ներկայիս ցուցահանդեսի նպատակն է ցուցադրել Արևմուտքի գեղարվեստական ավանդույթների ակունքներն ու զարգացումը, որոնց արմատները սերում են Հին Մերձավոր Արևելքի և Միջերկրականի երկրների մշակույթների փոխազադեցություններից Ք. ա. I հազարամյակում: Ցուցահանդեսում ներկայացված 300 նմուշները փոխառված են Արևմտյան Եվրոպայի, Կովկասի, Միջին Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և Միացյալ Նահանգների հայտնի թանգարաններից: Ցուցահանդեսին մասնակցում են 14 երկրների թանգարաններ` Լոնդոնի Բրիտանական թանգարանը, Փարիզի՝ Լուվրը, Բեռլինի պետական, Վատիկանի թանգարանները, Հայաստանի պատմության, Կահիրեի Հնությունների, Աթենքի Ազգային հնագիտական, Կիպրոսի ազգային, Հռոմի Էտրուսկների, Բեյրութի ազգային, Մետրոպոլիտենի արվեստի թանգարանները, ինչպես նաև թանգարաններ՝ Իսպանիայից, ԱՄՆ-ից և Իսրայելից:
Հայաստանի պատմության թանգարանը ցուցահանդեսին ներկայացրել է ուրարտական արվեստի ինը բացառիկ նմուշներ, որոնք առանձնահատուկ կարևորություն ունեն ցուցադրության համար որպես բացառիկ և արժեքավոր վկայություն` հավաստելով հայկական մշակույթի մշտառկա դերը և նրա ունեցած ազդեցությունը տարածաշրջանի` Ասորեստանի, Արևմտյան Իրանի և խեթական պետությունների արվեստի և մշակույթի համատեքստում:
Հայաստանի պատմության թանգարանի մասնակցությունն այս ցուցահանդեսին աշխարհի ամենահեղինակավոր հարթակներից մեկում՝ Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում, հայկական բազմադարյան մշակույթի և արվեստի արժևորման և հանրահռչակման բացառիկ պատեհություն է:
Ցուցահանդեսը կշարունակվի մինչև 2015 թվականի հունվարի 4-ը:
Նմանատիպ նյութեր
2889 դիտում
18:05 03-10-2018
Նախագահն այցելել է Նյու Յորքի հանրահայտ «Մետրոպոլիտեն» թանգարանում բացված «Արմենիա» ցուցահանդես. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
433 դիտում
13:11 08-01-2025
Առաջիկայում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը
1240 դիտում
12:18 08-01-2025
Թմրանյութը պահել էին ուրիշի տանը. Արտաշատի համայնքային ոստիկանների երկու բացահայտում