ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում մասնակցել է «Արմենիա» խորագրով ցուցահանդեսի բացմանը
ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը երեկ Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում մասնակցել է «Արմենիա» խորագրով ցուցահանդեսի բացմանը:
Հիշեցնենք, որ ցուցահանդեսը ձևավորվել է Հայաստանի պատմության, Էջմիածնի Մայր Տաճարի թանգարանների, Մատենադարանի, ինչպես նաև Սփյուռքում գործող հայկական մի շարք թանգարանների հավաքածուներից: