Յացենյուկը հանձնարարել է լիարժեք մարտունակություն ապահովել Դոնբասում
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հանձնարարել է պաշտպանության և ներքին գործերի նախարարներին լիարժեք մարտունակություն ապահովել ուկրաինական զինված ուժերում, որպեսզի Ուկրաինայի արևելքում անհրաժեշտության դեպքում կարողանան դիմակայել ագրեսիային: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն:
Յացենյուկն առանձնակի կերպով նկատել է, որ խաղաղ պլանի իրագործումը, որն անհրաժեշտ է և որն ուղղված է երկրում խաղաղության ձեռքբերմանը, ոչ մի դեպքում չպետք է թուլացնի Պաշտպանության և Ներքին գործերի նախարարություններին:
Նա ընդգծել է, որ վստահություն չկա ոչ մեկի, առավելևս՝ ռուսների նկատմամբ, և պետք է միշտ լիարժեք պատրաստ վիճակում գտնվել: