211652_close_icon
views-count1318 դիտում article-date 16:39 17-09-2014

Ոտքով հարվածել և բացել է հարևանուհու դուռը՝ իրենից փախած նախկին կնոջ հետ վիճաբանությունն այնտեղ շարունակելու համար

34-ամյա Արսեն Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գնացել է Աբովյան քաղաքի բնակիչ, իր նախկին կնոջ` Լիաննա Սարգսյանի բնակարան, որտեղ ոտքի հարվածով բացել է բնակարանի դուռը և վերջինիս կամքին հակառակ ապօրինի մուտք է գործել նրա բնակարան և վիճաբանության մեջ է մտել Լիաննա Սարգսյանի հետ: Այնուհետև հիշյալ վիճաբանությունից հետո Լիաննա Սարգսյանը փախել է նույն շենքի բնակիչ, հարևանուհի` Անուշ Մինասյանի բնակարան, իսկ Արսեն Ավետիսյանը հետապնդել է Լիաննա Սարգսյանին և ոտքով հարվածելով Անուշ Ավետիսյանի բնակարանի դռանը՝ նրա կամքին հակառակ ապօրինի մուտք է գործել վերջինիս բնակարան: Արսեն Ավետիսյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Գործը վարույթ է ընդունվել Աբովյանի ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:

Նմանատիպ նյութեր